211652_close_icon

Թբիլիսիում մարտի 23-ին կայանալիք Վրաստան-Հայաստան հանդիպման պատճառով երթեւեկությունը կսահմանափակվի

views-count904 դիտում article-date 23:36 22-03-2025
Մարտի 23-ին Թբիլիսիում կայանալիք Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպման պատճառով «Դինամո Արենա» մարզադաշտի տարածքում երթեւեկությունը կսահմանափակվի, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը հղումով։

Ժամը 14:00-ից ճանապարհները փակ կլինեն։ Երթևեկությունը կվերսկսվի խաղից քիչ անց: Սահմանափակումները կվերաբերեն Ակակի Ծերեթելիի պողոտայի, Գեորգի Ցաբաձեի, Մայակովսկու, Կիպիանիի և Մետրևելի փողոցների հատվածներին։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել Թևդորե Մգվդելի, Աբասթումանի, Ծինամձգվրիշվիլի, Թամար թագուհու պողոտա, Քուրդիանի, Իամանիձե և Լեբանիձե փողոցներով։

Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա ավտոբուսներն ու միկրոավտոբուսները Ծերեթելի պողոտայից կշարժվեն դեպի Քութայսկայա փողոց, Վախուշտիի կամրջով դեպի Սաակաձեի հրապարակ, Հերոսների հրապարակ և կշարունակվեն սահմանված երթուղիով։

Վրաստանի և Հայաստանի հավաքականները վաղը կանցկացնեն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկրորդ հանդիպումը։ Խաղը կմեկնարկի տեղական ժամանակով 18:00-ին։ Փետրվարին հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են մեկ ժամից էլ քիչ ժամանակում:

Նմանատիպ նյութեր