211652_close_icon

Արցախահայության պահանջները կներկայացվեն հանրահավաքի միջոցով․ հայտարարություն

views-count919 դիտում article-date 22:10 22-03-2025
Հաշվի առնելով, որ «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» կողմից հայտարարված ս.թ. մարտի 29-ին նախատեսվող հանրահավաքի մասին հայտարարությունից հետո, մեր բազմաթիվ քաղաքացիների և օգտատերերի կողմից հարցեր են բարձրացվում այն մասին, թե ովքեր են խորհրդի անդամները, հանդես ենք գալիս պաշտոնական պարզաբանմամբ.

Դեռևս մի քանի ամիս առաջ, երեք տասնյակ հասարակական կազմակերպությունների միավորման արդյունքում, ստեղծվել է «ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ» միավորումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը։

«Միավորման համաժողովների ընթացքում, ՀՀ կառավարության և այլ պատասխանատու մարմինների հետ երկար քննարկումներից և ներկայացված առաջարկությունների մերժումներից հետո, որոշվեց արցախահայության պահանջները ներկայացնել հանրահավաքի միջոցով, որի իրականացման համար, նորաստեղծ միավորման կազմից զատ, առավել լայն շրջանակ ապահովելու նպատակով, դիմեցինք արցախահայության իրավունքներով զբաղվող տարբեր կազմակերպությունների և անհատների։ Արդյունքում, ստեղծվեց նախաձեռնություն՝ «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը», որում ընդգրկվեցին մի շարք կազմակերպություններ, հասարակական գործիչներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և անհատներ։

Ողջունելի է, հանրահավաքի մասին հայտարարությունից հետո, տարբեր կազմակերպությունների շարունակական միացումը նախաձեռնությանը, որը համաարցախյան է։

Կրկին կոչ ենք անում արցախցիների խնդիրներով զբաղվող բոլոր կազմակերպություններին ու անհատներին միանալ նախաձեռնությանը, քանի որ մեզ համար առաջնայինը բոլոր արցախցիների միասնությունն է, հակառակ դեպքում, հենց հանրության կողմից չեն ընկալվի այն բոլոր կազմակերպությունների ու անհատների գործունեությունը, որոնք հանդես են գալիս արցախահայերի խնդիրներով մտահոգված ու զբաղված լինելու հայտարարություններով»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր