529 դիտում
22:38 23-09-2022
Փոքր ու միջին ձեռնարկություններին կներկայացվեն պարենային անվտանգության ստանդարտներն ու պահանջները
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Նաննա Սկաուն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակը փոքր ու միջին ձեռնարկությունների կարողությունների զարգացման շուրջ համագործակցությունն է՝ ուղղված պարենային ապահովության նվազագույն ստանդարտների ապահովմանը:
Նաննա Սկաուն հույս է հայտնել, որ այս ուղղությամբ կատարված առաջին քայլը դրական արդյունքներ կապահովի հետագա նպատակային համագործակցության համար: Գեորգի Ավետիսյանը հավաստիացրել է, որ տեսչական մարմինը պատրաստ է ներդնել հասանելի բոլոր ռեսուրսները սննդամթերքի անվտանգության բնագավառում նշանակալի ձեռքբերումներ ունենալու և փոխգործակցության լայն ասպարեզ ապահովելու համար:
Այս համագործակցությունը կխթանի պարենային արտադրության շղթաներում ներգրավված ֆերմերական տնտեսությունների գիտելիքների ու կարողությունների զարգացումը սննդամթերքի անվտանգության և պարենային ապահովման ստանդարտների կիրառման, ինչպես նաև վտանգի վերլուծության և հսկման կրիտիկական կետերի (ՎՎՀԿԿ/HACCP) համակարգի ներդրման բնագավառում:

Նմանատիպ նյութեր
1498 դիտում
19:29 22-07-2024
ՎԶԵԲ-ն ու Ամերիաբանկն աջակցում են հայկական ձեռնարկություններին առևտրի ֆինանսավորման կայուն լուծումներով
Այս բաժնից
781 դիտում
18:40 31-01-2025
Հովիկ Աղազարյանը ներկայացնում է նորաստեղծ կուսակցության կանոնադրությունը
688 դիտում
18:28 31-01-2025
Սաուդյան Արաբիայի արքայազնը հայտնել է Հայաստանում սոցիալական զարգացման ծրագրերի ֆինանսավորման որոշման մասին
583 դիտում
18:04 31-01-2025
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրենին