211652_close_icon

Քաղաքացին դիմել է իրավապահներին, որ ինքը փաստաբան ներկայացած անձի կողմից դարձել է խարդախության զոհ

views-count9409 դիտում article-date 12:01 22-03-2025
SHASMHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանում հաշվառված 28-ամյա տղամարդու վերաբերյալ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն է դիմել մի քաղաքացի, ով հայտնել է, որ այդ տղամարդը խարդախությամբ իրենից գումարներ է վերցրել։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ Ա․ Թ․-ն մասնավորապես հայտնել է, որ մի տղամարդ, ով ներկայացել է՝ որպես «Ջասթիս» ՍՊԸ-ի տնօրեն և փաստաբան, անցյալ տարվա դեկտեմբերին իրեն փաստաբանական ծառայություններ մատուցելու, ինչպես նաև դատարանի պետական տուրքը վճարելու համար իր վստահությունը չարաշահելու միջոցով պայմանագիր է կնքել ու իրենից պահանջել 700 հազար դրամի չափով գումար՝ դատարանի պետական տուրքը վճարելու պատրվակով, այնուհետև այդ տղամարդը իրենից խարդախությամբ հափշտակել է 6 հազար դոլարին համարժեք դրամ։

Նույն թվականի դեկտեմբերի վերջին, ըստ Ա․ Թ․-ի, այդ տղամարդը կրկին պահանջել է ևս 700 հազար դրամ իբրև թե նորից դատարանին պետական տուրք վճարելու համար։ Առաջարկել է նաև, որպեսզի ինքը Հայաստանում գործող բոլոր բանկերից ներկայացնի համապատասխան տեղեկանքներ, որով կփաստեն, որ ինքը անվճարունակ է ու դրա համար ինքը հարկադրաբար ծախսել է գումար։ 

Ա․ Թ․-ն հայտնել է նաև, որ 2024 թվականի ընթացքում 2 անգամ նույն տղամարդը իրենից պահանջել է 6 հազար ԱՄՆ դոլար գումար, պատճառաբանելով, որ դա պետք է դատարան ներկայացնելու համար, որը սակայն մոտ 20 օր անց վերադարձրել է, իսկ վերջին անգամ նույն պատրվակով իրենից պահանջել է մոտ 8 հազար դոլար, որից 4500 դոլարը ինքը որպես փոխառություն ստիպված է եղել ամսական 10 տոկոս տոկոսադրույքով վերցնել իր ծանոթից։ 

Ըստ դիմումատուի նշված գումարը այդ տղամարդը վերադարձրել է պայմանավորված ժամկետից 2 ամիս ուշացումով, որի արդյունքում ինքը հարկադրված մոտ 350 հազար դրամ որպես տոկոսադրույք է վճարել , ինչի հետևանքով կրել է գույքային վնաս։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով դեպքի մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտե։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Ա․ Թ․-ի հայտնած տղամարդը Ռոման Երիցյանն է, ով փաստաբանական գործունեությամբ է զբաղվում և կան կասկածներ, որ Ռ․ Երիցյանի կողմից այլ տուժած քաղաքացիներ ևս կան։

SHASMHYAN.com-ը պատրաստ է ներկայացնել նաև Ռ. Երիցյանի տեսակետը: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր