211652_close_icon

Թեհրանի խորհրդանիշ «Ազադի» աշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով

views-count2944 դիտում article-date 21:20 19-03-2025
Իրանական Ամանորի նախատոնական միջոցառումների շրջանակում Թեհրանի խորհրդանիշներից մեկը՝ «Ազադի» աշտարակը, լուսավորվել է տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով։

Հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Աշտարակի վրա ներկայացվել է նաև նովրուզյան հայերեն շնորհավորանք՝ վկայելով գարնանամուտի այս հնագույն տոնի համամարդկային նշանակությունն ու հայ և իրանցի ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունը։

 

Նմանատիպ նյութեր