211652_close_icon

Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 10-12 աստիճանով

views-count2023 դիտում article-date 12:55 19-03-2025
Երևանում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում մարտի 19-ի ցերեկը, 20-22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 19-ին՝ հատկապես ցերեկային ժամերին կնվազի 10-12 աստիճանով։

Նմանատիպ նյութեր