211652_close_icon

Ֆիրդուսի թաղամասում կատարվող շինաշխատանքները դադարեցվել են․ պարզաբանում

views-count2578 դիտում article-date 20:01 17-03-2025
ԿԳՄՍՆ-ից հայտնում են․
«Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում /Ֆիրդուսի թաղամաս/ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են։

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետագա աշխատանքների համար սահմանել հնագիտական հսկողություն»։

Նմանատիպ նյութեր