Արցախի լեգենդար հրամանատարը Գյումրիում դարձյալ մասնակցում էր քարոզարշավի․ «Մայր Հայաստանի» թիրախում ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանն է․ aravot.am
Մեր թասիբն ու արժանապատվությունը պետք է հենց այդտեղ ցույց տալ, պետք է մերժենք Թուրքիայի առաջ դռները բացող և ադրբեջանական օրակարգով շարժվող այս իշխանությանը և սկիզբ դնենք նոր կյանքի, կյանք, որտեղ չի լինելու թշնամանք, ատելություն, պառակտում, որտեղ գլխավոր հարցերում կլինենք միասնական, որտեղ անվտանգությունն ու խաղաղությունը կլինեն իրական, այլ ոչ թե կեղծ», -ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող հեռուստամեկնաբան Դերենիկ Մալխասյանը։ Այս մասին գրում է aravot.am-ը։
«Մայր Հայաստան» դաշինքի քարոզարշավին, ինչպես երեկ, այսօր ևս մասնակցում էր Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխը։
«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու, գործարար Կարեն Սիմոնյանն էլ մինչ բույն ելույթին անցնելը,հայտարարեց, որ Գյումրի քաղաքում հյուր ունեն, և դեռ չէր հնչեցրել անունը, դահլիճը թնդաց ծափահարություններից։
Քաղաքապետի թեկնածուն պարզաբանեց, թե ինչու է լեգենդար հրամանատարը իրենց հետ։
Նա շեշտեց, որ հրամանատարը Գյումրիում է՝ ոչ թե քաղաքականությամբ զբաղվելու, այլ ցույց տալու, որ յուրաքանչյուր մարզում, համայնքում աջակցում է յուրաքանչյուր արցախցու և փորձում է ինտեգրել նրանց տվյալ բնակավայրի հետ։
«Նա ցույց է տալիս, որ ինքը թիկունք է կանգնելու բոլոր արցախցիներին Հայաստանի Հանրապետությունում և նաև այնտեղից դուրս»,-ասաց Կարեն Սիմոնյանը։
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն էլ իր ելույթում նշեց, որ Գյումրիում ճակատագրական և բախտորոշ ընտրություններ են տեղի ունենալու, և եթե իրավիճակը չփոխեն, ապա ողջ Հայաստանը կհայտնվի այդ նույն վիճակում, որի մեջ հայտնվեց Արցախը։
«Արցախցիների աջակցությունը շատ պարտավորեցնող ու խորհրդանշական է, իրենք կենդանի վկան են այն բանի, որ «Քաղաքացիական պայմանագիրը» Նիկոլ Փաշինյանով հանդերձ պետք է մերժվի, և պետք է մերժվի հենց Գյումրիից սկսած», -ասաց Անդրանիկ Թևանյանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում