211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ ոտքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա տղա

views-count6730 դիտում article-date 11:15 15-03-2025
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով մարտի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկի տան բակում օդաճնշիչ «Տիր» տիպի զենքով թռչուն կրակելու ժամանակ փամփուշտը անդրադառնալու և ոտքին դիպչելու հետևանքով ձախ ոտքի վնասվածքով «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդնանոց է մեկնել ոստիկանությա Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 13-ամյա Հ․ Հ․-ն է ինչպես նաև պարզել են, որ նույն օրը ժամը 17։30-ի սահմաններում իրենց տան բակում Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Ա․ Մ․-ն Արագածոտնի մարզի բնակիչ 44-ամյա Սևակ Թ․-ին պատկանող «ԳԱՄՈ» տիպի 4.5մմ տրամաչափ օդաճնշիչ զենքով պատահաբար մեկ անգամ կրակել է Հ.Հ․-ի ձախ ոտքին, որի հետևանքով վերջինս ստացել է «ձախ սրունքի վերին երրորդի փակ հյուսվածքների գնդակային կույր վիրավորում» վնասվածքը: 

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր