Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին ասել է, որ պատրաստ է ազատ արձակել ԱՄՆ քաղաքացիություն ունեցող պատանդին և հանձնել չորս մահացած գերիների մարմինները, ովքեր երկքաղաքացիություն են ունեցել։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է արմատականների Telegram ալիքում։
«Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ-ը միջնորդներին տվել է իրենց պատասխանը՝ հինգշաբթի օրը նրանց կողմից արված առաջարկին: Մենք համաձայն ենք ազատ արձակել իսրայելցի զինվորական Էդեն Ալեքսանդրին, ով նաև ամերիկյան քաղաքացիություն ունի, և հանձնել երկքաղաքացիություն ունեցող չորս զոհված պատանդների մարմինները»,- ասվում է հայտարարության մեջ։
Տեղեկություններ չկան այն ժամկետների մասին, որոնցում ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել պատանդին և տեղափոխել դիերը։
Շարժումը նաև չի նշել, թե արդյոք պահանջում է ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին իսրայելական բանտերից՝ պատանդներին վերադարձնելու դիմաց։