«Արմավիր ՔԿ-ում ես ոչ մի ռեփերի չեմ հանդիպել»․ Վազգեն Սաղաթելյանն՝ իր եւ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին. aravot.am
Aravot.am-ը գրում է․ «Ռոման Բաղդասարյանին ինչո՞ւ չեք բռնել եւ գործ հարուցել, ինչո՞ւ չեք բռնել բոլոր էն իշխանական մարդկանց, ովքեր մեզ են հայհոյում։ Մենք չենք հայհոյել, մենք մեր քաղաքական մեկնաբանություններն ենք արել, որի ընթացքում ծայրահեղ քննադատության ենք ենթարկել ու, կարծում եմ, որ դրա մեջ հանցակազմ չկա։ Խտրականության բացառման մասին խոսելը մեղադրողի կողմից, կարծում եմ խիստ անտեղին է։ Ավելին, հերթական անգամ ապացուցվում է, որ դա բացառապես կիրառվում է ընդդիմադիր խոսքի նկատմամբ։ Իշխանությանը պաշտպանող մարդկանց սեռական բնույթի հայհոյաները․․․մենք սեռական հայհոյանքներ չենք տվել, չի էլ կարող նման բան լինել, մենք քաղաքական գնահատականներ ենք տվել»,- այսօր դատարանում հայտարարեց հայտարարեց «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներից Նարեկ Սամսոնյանը։ Նա հիշեցրեց, որ իրեն եւ Վազգեն Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում կա վիրավորանք, որը վերջերս, Հ1-ի հարցազրույցավար Պետրոս Ղազարյանը կիրառել է իր եւ Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ՝ Հ1-ի եթերից ու նրա նկատմամբ քրեական վարույթ չի հարուցվել․ «Սա է խտրականությունը»։
«Սխալվելուց՝ ներողություն խնդրելու խնդիր չեմ տեսնում, բայց այստեղ ես չեմ սխալվել, ներողություն էլ չեմ խնդրում»,- հայտարարեց Նարեկ Սամսոնյանը։
Վազգեն Սաղաթելյանն էլ համաձայնեց, որ իրենց նկատմամբ խտրական վերաբերմունք է իրականացվում, քանի որ եթե ընդունենք, որ հանրային հասանելիություն ունեցող վայրում հայհոյանքը բարձրաձայնելը խուլիգանություն է, ապա ՀՀ-ում գործող ռեփերների մեծ մասը պետք է «Արմավիր» ՔԿ-ում գտնվեին։ Նա հայտարարեց, որ միլիոնավոր դիտումներ ունեցող երգեր են հնչում, թե ծնունդների, թե այլ խնջույքների ժամանակ․ «Արմավիր ՔԿ-ում ես ոչ մի ռեփերի չեմ հանդիպել»։
Նա հույս ունի, որ դատարանը արդարացնող վերդիկտ կկայացնի՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները։
Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում