211652_close_icon

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Եղեգնաձորի մասնաճյուղը (տեսանյութ)

views-count1297 դիտում article-date 10:12 11-03-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձորում գտնվող մասնաճյուղը։ Նարեկացու փողոց 3/4 հասցեում գտնվող Բանկի երկհարկանի մասնաճյուղն իր հաճախորդներին է ներկայանում բրենդին համապատասխան գույներով կահավորված և տեխնիկապես վերազինված սրահներում։

Ֆասթ Բանկի «Եղեգնաձոր» մասնաճյուղի կառավարիչ Գեղամ Վարդանյանն ասել է․ «Այստեղ մեր հաճախորդներն ավելի հարմարավետ պայմաններում կկատարեն իրենց բանկային գործարքները։ «Եղեգնաձոր» մասնաճյուղը համալրել ենք նոր ու ավելի ժամանակակից տեխնիկայով, ինքնասպասարկման սարքերով։ Պատրաստ ենք մեր հաճախորդներին սպասարկել 24/7 գրաֆիկով և տրամադրել մրցունակ բանկային ծառայություններ։ Սիրով սպասում ենք բոլորին»։

Ֆասթ Բանկը շարունակում է բանկինգը դարձնել թափանցիկ, պարզ, հասանելի և վստահելի։ Ժամանակակից լուծումների միջոցով ապահովում է բարձրակարգ սպասարկում։ Թվային հարթակների զարգացմանը զուգահեռ Ֆասթ Բանկը շարունակելու է ընդլայնել մասնաճյուղային ցանցը Հայաստանի բոլոր մարզերում։

Ի դեպ, Ֆասթ Բանկն այսուհետ հանդես է գալիս նոր պաշտոնական կայքէջով, որը թույլ է տալիս հաճախորդներին ավելի հեշտ և արագ փորձառություն ունենալ տեղեկատվություն փնտրելիս։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր