211652_close_icon

Բադալյան եղբայրների բիզնեսներից չորսը 1000 խոշոր հարկատուների ցանկում են. «Փաստ»

views-count1600 դիտում article-date 09:03 11-03-2025
«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է՝ եթե «Բադալ յան եղբայրներ» ընկերությունների խմբին պատկանող ընկերությունները մեկ միասնական միավորով հանդես գային, ապա Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում կլինեին առնվազն հինգերորդը: Բանն այն է, որ այս խմբին պատկանող չորս ընկերություն նշյալ ցանկում են, և նրանց վճարած հարկերի ծավալը կազմել է 26 մլրդ 17 մլն 541 հազար դրամ՝ ներառյալ հիմնադիրների կողմից վճարված հարկերը։ Նշենք, որ ցանկի 6-րդ տեղում գտնվող ընկերությունը վճարել է մոտ 24 մլրդ դրամ հարկ:

Նշյալ չորս ընկերություններից «Սոֆթ Կոնստրակտը», որը երկրի խոշորագույն ՏՏ ընկերությունն է, 2024 թվականին պետբյուջե է վճարել 18 մլրդ 627 մլն 274 հազար դրամ և հազարյակում զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը։ Ընկերությունների խմբին պատկանող «Ֆասթ բանկ» ՓԲԸ-ն պետբյուջե է վճարել 4 մլրդ 150 մլն 25 հազար դրամ և խոշոր հարկ վճարողների ցանկում 74-րդն է։ «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ-ն 534-րդն է, «Յուքրաֆթ» ՍՊԸ-ն՝ 784-րդը։

Հավելենք նաև, որ վճարված եկամտային հարկերի թոփ տասնյակում «Սոֆթ Կոնստրակտը» 3-րդ հորիզոնականում է։ 2024 թ. վերջի տվյալներով, հոլդինգի աշխատակիցների թիվը Հայաստանում 7179 է, երկրից դուրս՝ 1128 մշտական աշխատակից, ևս 1500-ը՝ գործարքային։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր