211652_close_icon

ԱՄՆ-ն և ՌԴ-ն Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ հրատապ խորհրդակցություններ են խնդրել

views-count592 դիտում article-date 10:55 10-03-2025
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Սիրիայում իրավիճակի վերաբերյալ փակ խորհրդակցություններ անցկացնելու հարցումով։ Telegram-ի իր ալիքում ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցչությունը։

«Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել են հրատապ փակ խորհրդակցություններ անցկացնել՝ Արևմտյան Սիրիայում խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների հետ կապված: Մենք ակնկալում ենք, որ Խորհրդի դանիական նախագահությունը դրանք կնշանակի մարտի 10-ին՝ Նյու Յորքի ժամանակով ժամը 10:00-ին»,- նշել է ռուս դիվանագետը:

Հիշեցնենք, որ Սիրիայում բախումներ են տեղի ունենում ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև, որոնք ուղեկցվում են բռնություններով։

Վերջին տեղեկություններով զոհերի թիվն անցնում է 1000-ը։


 

Նմանատիպ նյութեր