ՄԱԿ֊ի ԱԽ֊ն այսօր Ուկրաինայի հարցով խորհրդակցություններ կանցկացնի
Այսօր ՄԱԿ֊ի ԱԽ֊ն Ուկրաինայի հարցով խորհրդակցություններ է անցկացնելու։ Այս մասին հայտնում է RIA Novosti֊ն՝ հղում անելով ՄԱԿ֊ի աղբյուրին։
«Այսօր տեղի կունենան ԱԽ֊ի Ուկրաինայի հարցով խորհրդակցություններ»,֊ ասել է նա։
Ըստ աղբյուրի տվյալների՝ հանդիպումը սկսվելու է Երևանի ժամանակով 23․00֊ին։
Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանը ՄԱԿ֊ի ԱԽ֊ին առաջարկել էր Կիևում ՌԴ դեսպանատան վրա հարձակումը դատապարտող նախագծի դիմում։