211652_close_icon

«Ձեզ բացակա չե՛նք դնի»․ Սպիտակի զինվորական պանթեոնում Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսները ամեն Մարտի 8-ին շնորհավորում էին իրենց մայրերի, տատիկների, քույրերի ու սիրած էակների տոնը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count26016 դիտում article-date 21:29 08-03-2025
Սպիտակ քաղաքի Զինվորական պանթեոնում ամեն օր ծաղիկներ են խոնարհում Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների շիրիմներին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրենց կենդանության օրոք հերոսները ամեն Մարտի 8-ին շնորհավորում էին իրենց մայրերի, տատիկների, քույրերի, սիրած էակների տոնը, իսկ այսօր նրանց շիրիմներին այցելողները ասում էին․ «Ձեզ բացակա չե՛նք դնի, հավերժ փառք և խոնարհում։ Մենք շատ լավ գիտակցում ենք, որ դուք հանուն Հայաստանի ու Արցախի զոհաբերել եք Աստծո կողմից ձեզ համար ամենաթանկը՝ ձեր կյանքը ու մենք պարտավոր ենք ամեն վայրկյան, ամեն րոպե, ամեն ժամ, ամեն օր անուն առ անուն հիշել ձեզ բոլորին»։ 

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 140+
140+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր