211652_close_icon
views-count1570 դիտում article-date 22:33 07-03-2025

Ֆինանսների նախարարը ԵՆԲ փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) խմբի 2025թ. ֆորումի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկայի հետ:

Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ԵՆԲ կողմից ֆինանսավորվող ընթացիկ ծրագրերի առաջընթացը: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՆԲ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հնարավորություններին, մասնավորապես՝ ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում:

Վահե Հովհաննիսյանը խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և վերջինիս իրագործման ընթացքում ԵՆԲ-ի հնարավոր ներգրավման կարևորության մասին:

 

Նմանատիպ նյութեր