211652_close_icon

«Ասում էին՝ Սերժ Սարգսյանը մի գիշերում գնաց ԵԱՏՄ, բայց ԵԱՏՄ-ի փողերից ոչ մեկ չի հրաժարվում»․ Էդուարդ Շարմազանով․ aravot.am

views-count2686 դիտում article-date 20:46 07-03-2025
Aravօt.am-ը գրում է․ «ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների այլընտրանքը թուրքական աշխարհի մաս դառնալն է, ինչն անում է այսօր նիկոլիստական ռեժիմը»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու, անդամակցությունը սառեցնելու թեման դեմ է ՀՀ պետական շահերին․ «Ինձ շատ դեպքերում ասում են՝ դուք լինեիք, ի՞նչ էիք անելու։ Մենք լինեինք՝ առաջին քայլերից մեկը կլիներ ակտիվ աշխատանքը ՀԱՊԿ-ում և ՌԴ-ի հետ նոր դաշնակցային ավելի խորը համագործակցության ստորագրումը։ ՌԴ-ն է եղել ՀՀ անվտանգության երաշխավորներից մեկը։ Այն, ինչ ՀՀ-ում կատարվում է, թուրքական գլոբալիստական պլան է, որ ՀՀ անկախությունը և ինքնությունը զրոյացվի։ Բայց դա փաթեթավորում են ռուսական գուբերնիա չդառնալու ականջահաճո կոնֆետի մեջ։ Էդ ո՞րն է էդ գուբերնիան, որ ամենաէժան գազն ենք վառում տարածաշրջանո՞ւմ, որ միակ երկին ենք ԱՊՀ-ում եղել, որ իսկ իսկանդեր ունե՞նք, որ 50 հազար տոննա ձրի զենք է ՌԴ-ն մեզ տվել Սերժ Սարգսյանի ժամանակ, որ ԵԱՏՄ անդամության հաշվին միլիարդավոր դոլարներ են գալիս Հայաստա՞ն։ Ո՞վ է ընդունել ԵԱՏՄ-ի անդամակցության որոշումը»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր