211652_close_icon
views-count2314 դիտում article-date 09:50 07-03-2025

Օկուպացված Արցախում Ալիևի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել

«Ազգ». Օկուպացված Արցախի Հանրապետության Վարանդայի, Մարտունու, Աղդամի շրջաններում Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել։ Հաղորդվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Աղդամ-Վարանդա ավտոճանապարհին։ Ըստ տեղեկությունների, ներկայացուցչության աշխատակիցներ Սվետլանա Մամեդովան և Ռաֆետ Ֆարզալիևը ծառայողական պարտականությունները կատարելիս վթարի են ենթարկվել։ Վթարի հետևանքով Ս. Մամեդովան տեղում մահացել է, Ռ. Ֆարզալիևը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։
 

Նմանատիպ նյութեր