211652_close_icon
views-count1393 դիտում article-date 21:44 06-03-2025

Մակունցն ու Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահը քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները

Մարտի 5-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ, կոնգրեսական Բրեդ Շերմանի հետ (Դեմոկրատական, Կալիֆոռնիա):

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց շարունակական զարգացմանը և, այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել նաև կրկնակի հարկմանը։

Կողմերը պայմանավորվել են այս ուղղությամբ համատեղ ջանքերն ակտիվացնել։

 

Նմանատիպ նյութեր