211652_close_icon
views-count1363 դիտում article-date 22:09 06-03-2025

Քննարկվել են Թուրքիա-Ինդոնեզիա ռազմարդյունաբերական ծրագրերը

Ջակարտայում Թուրքիայի դեսպան Թալիփ Քյուչյուքջանը հանդիպել է Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Սժաֆրիե Սժամսոեդդինի հետ: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը:

Թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալության հետ զրույցում դեսպանը հայտնել է, որ օրակարգում են եղել Թուրքիայի և Ինդոնեզիայի միջև առկա ռազմարդյունաբերական ծրագրերը:

Նա նշել է նաև, որ Սժամսոեդդինը ուշադիր հետևում է Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումներին, ինչպես նաև կարևորում է անվտանգության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդումը:  

Նմանատիպ նյութեր