211652_close_icon
views-count457 դիտում article-date 11:26 05-03-2025

Հռոմի պապի կլինիկական վիճակը կայուն է. նա շարունակում է բուժում ստանալ երկկողմանի թոքաբորբի դեմ

Հռոմի Ֆրանցիսկոս պապի կլինիկական վիճակը կայուն է, նա շարունակում է Հռոմի Gemelli հիվանդանոցում բուժում ստանալ երկկողմանի թոքաբորբի դեմ, հայտնում է Վատիկանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ անցած օրը պոնտիֆիկոսը շնչառական անբավարարության կամ բրոնխոսպազմի նոպաներ չի ունեցել: Նա չի ջերմել և գտնվում է գիտակից վիճակում, գրում է vaticannews.va կայքը:

Հռոմի պապն անցել է բարձր հոսքի թթվածնային թերապիա, շնչառական ֆիզիոթերապիա։ Բժիշկների կանխատեսումը մնում է «զգուշավոր», քանի որ ընդհանուր առմամբ պոնտիֆիկոսի վիճակը բարդ է:

Պոնտիֆիկոսը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ բրոնխիտով: Այժմ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Պապի մոտ նկատվել են նաև երիկամային անբավարարության նշաններ:

Նմանատիպ նյութեր