211652_close_icon
views-count2167 դիտում article-date 23:45 02-03-2025

Հռոմի պապի վիճակը կայուն է, նա այլևս թոքերի օդափոխության սարքի կարիք չունի

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի վիճակը կայուն է, նա այլևս թոքերի օդափոխության սարքի կարիք չունի, հայտնում է Vatican News-ը:

Միևնույն ժամանակ նա ստանում է բարձր հոսքով թթվածնային թերապիա: Պոնտիֆիկոսը չի ջերմում:

Այնուհանդերձ, հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը, բժիշկների կանխատեսումը «զգուշավոր» է մնում:

Պոնտիֆիկոսը հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին՝ բրոնխիտով: Այժմ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ: Պապի մոտ նկատվել են նաև երիկամային անբավարարության նշաններ:

Նմանատիպ նյութեր