211652_close_icon
views-count20581 դիտում article-date 21:16 03-03-2025

Ավտովթար՝ Երևանում․ Հյուսիսային ավտոկայանի դիմաց 23-ամյա վարորդը «Նիվա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կայանված 2 «Howo» բեռնատարների և կողաշրջվել․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ


Այսօր՝ մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի դիմաց, Երևանի բնակիչ 23-ամյա Գարիկ Մարտիրոսյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանված վիճակում գտնվող 2 «Howo» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանին գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել ավագ պարեկ Հայկ Ղազարյանը և կրտսեր պարեկ Վիրաբ Ասատրյանը։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր