816 դիտում
15:50 08-04-2020
Հակոբ Արշակյանը երկրում թոքերի արհեստական օդափոխության սարքերի արտադրության ներուժ է տեսնում
Հայաստանը որոշակի աշխատանքներ է տանում՝ թոքերի արհեստական օդափոխման սարքերի տեղական արտադրություն սկսելու ուղղությամբ. պետությունը հիմա դեռ աշխատում է նախագծի վրա՝ հասկանալու, թե ինչպես կարող են առաջ շարժվել:
«[url=https://armenpress.am/arm/news/1011520.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Մենք հիմա աշխատում ենք նախագծի վրա, որպեսզի հստակ մոդելավորենք, թե ինչպես ենք գնում առաջ՝ սկզբում նախագծում, հետո արտադրություն, և ովքեր դա կանեն: Մենք փորձելու ենք մրցակցային մեխանիզմներ կիրառելով դա անել, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ ժամանակային շատ շռայլություն չպետք է ունենանք: Եվ եթե անհրաժեշտ լինի արագ լուծումներ գտնել, կգտնենք: Առաջիկա օրերին ամբողջական պատկերն ունենալուց հետո կունենանք լուծումները: Դրանց արտադրության համար, կարծում եմ, ներուժ կա»,-ասաց նախարարը:
Նա նկատեց՝ այլ է կլինիկական փորձարկումների և սերտիֆիկացիայի հարցը, որը նախագծող ընկերությունների խնդիրն է: Բժշկական սարքավորումները սերտիֆիկացիայի և կլինիկական փորձարկումների համար սովորաբար բավականին երկար ժամանակ և միջոցներ են պահանջվում: «Բայց պետք է հաշվի առնենք, որ աշխարհում հիմա վակուում կա, այդպիսի սարքերի պահանջարկը տասնյակ անգամ գերազանցում է առկա արտադրական հզորությանը: Եվ սա, կարծում եմ, լավ հնարավորություն է»,-ասաց Արշակյանը:
Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ ցանկանում են տեղեկություններ ստանալ Հայաստանում ինժեներական այն կազմակերպություններից, որոք կարող են իրենց փորձով կիսվել, հայտնել, թե արդյոք թոքերի արհեստական օդափոխման սարքերի արտադրության փորձ ունեն, թե ոչ: Նա հորդորել էր էլեկտրոնային փոստով տրամադրել այդ տեղեկությունը:
Հայաստանում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս պահին ունի թոքերի արհեստական օդափոխման 10 վերականգնված սարքեր, որոնք պատրաստ է տրամադրել Առողջապահության նախարարությանը:
Նմանատիպ նյութեր
1636 դիտում
12:15 16-05-2020
Հայաստանին լրացուցիչ կմատակարարվի թոքերի արհեստական օդափոխության 70 սարք․ Փաշինյան
Այս բաժնից
580 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
856 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
496 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան