211652_close_icon
views-count88723 դիտում article-date 21:30 01-03-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 31-ամյա կինը փորձել է «SAS» սուպերմարկետում գործող փոխանակման կետում իրացնել կեղծ 100 դոլարանոցներ․ նա ձերբակալվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մարշալ Բաղրամյան պողոտայի 85 հասցեում գտնվող «SAS» սուպերմարկետում գործող փոխանակման կետում կատարվում է գործարք, իսկ գումարի մի մասը կեղծ է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ տեսուչ Ասատրյանի գլխավորությամբ:

Արդեն տեղում փոխանակման կետի աշխատակից, Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Ա․-ն հայտնել է, որ իր հաճախորդ, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Անահիտ Կ․-ն մոտեցել է նշված հասցեում գտնվող իրենց մասնաճյուղ և փորձել փոխանակել 7 հազար 900 դոլար, որը ստուգելու ընթացքում պարզվել է, որ թվով 9 հատ 100 դոլարը կեղծ է:

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից Անահիտ Կ․-ն կեղծ թղթադրամ իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Անահիտ Կ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր