«Ֆազի» սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամին»՝ Ռուստամ Ստեփանյանին, ազատ են արձակել․ armlur.am
«Ֆազի» սպանության կազմակերպման գործով կալանավորված «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը, ազատ է արձակվել
Այս մասին հայտնել է փաստաբան Գեղամ Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Ավանի դատարանում 2024 թվականի նոյեմբերի 27-ին կայացել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի գործով առաջին դատական նիստը։
Դատարանում ոստիկանության կողմից ուժեղացված հսկողություն էր ու դեռ ավելին՝ դատարան էին եկել մի խումբ քաղաքացիներ՝ ի պաշտպանություն քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի։ Դատական նիստի դահլիճը լեփ լեցուն էր, եւ կարգադրիչները թույլ չտվեցին մյուս քաղաքացիներին մտնել՝ պատճառաբանելով, որ նիստերի դահլիճում նստատեղ չկա։
Դատական նիստի մեկնարկից առաջ ArmLur.am-ը արձանագրեց, թե ինչպես Քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին» բերեցին Երեւան քաղաքի ընդհանոր իրավասության դատարանի Ավանի նստավայր ու ինչպես էին մի խումբ երիտասարդներ եկել դատարան՝ ի պաշտպանություն նրա։
Դատական նիստից առաջ դատավոր Մասիս Մելքոնյանը մեղադրյալներին հարց ուղղեց նիստը տեսանկարահանելու համար, սակայն մեղադրյալ Ռուստամ Ստեփանյանը եւ նրա վարորդը հրաժարվեցին դատական նիստը տեսանկարահանել։ Հնչեղություն ստացած այս միջադեպի գործով դատական նիստը մեկնարկեց եւ ArmLur.am-ի նկարահանող խումբը, հաշվի առնելով մեղադրյալների իրավունքը, նիստը չտեսանկարահանեց։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում