211652_close_icon
views-count688 դիտում article-date 19:09 26-02-2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ բարձր ներկայացուցչի հետ

ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։ 

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Նախարար Միրզոյանը կարևորել է առկա գործիքակազմի կիրառման միջոցով շարունակական գործնական ձեռքբերումների ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերը:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի հարցերի։                 

 

Նմանատիպ նյութեր