211652_close_icon
views-count1327 դիտում article-date 14:05 22-02-2025

Սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` փետրվարի 22-ի ցերեկը, 23-ին և 27-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-26-ը, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6 մ/վ, փետրվարի 24- ին և 26-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ, 25-ին՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 23-24-ի հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի ևս 7-10 աստիճանով։

Երևան քաղաքում` ետրվարի 22-ին կեսօրից հետո, 23-ին սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նմանատիպ նյութեր