211652_close_icon

Վերսկսվում է Վան-Թավրիզ գնացքների երթևեկը 5 տարվա դադարից հետո

views-count1387 դիտում article-date 19:24 20-02-2025
Թուրքիան և Իրանը 5 տարվա դադարից հետո մարտի 9-ից կվերսկսեն Վան-Թավրիզ ուղղությամբ գնացքների երթևեկը:

Նման պայմանավորվածություն ձեռք է բերվել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ու Իրանի պատվիրակությունների միջև իրականացված բանակցությունների արդյունքում:

Հիշեցնենք, որ գնացքների երթևեկությունը դադարեցվել էր 2020-ին՝ COVID-19-ի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակում։ 

Նմանատիպ նյութեր