211652_close_icon
views-count1792 դիտում article-date 15:25 20-02-2025

Օգտակար խուրհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս

Վարորդները պետք է ձմռանը երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Պահպանել տարածություն դիմացի մեքենայից:
Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը:
Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն:

Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ

Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է փորձել փոս փորել արգելափակված անիվի տակ և դրա
տակ դնել հենարանային մակերես, օրինակ՝ սրահի գորգը: Դա կօգնի բարելավել շփումը և հաջողությամբ դուրս բերել
մեքենան արգելափակումից:

Մերկասառույցը խիստ վտանգավոր երևույթ է, միշտ հետևեք եղանակային կանխատեսումներին:7

Հիշե՛ք խուրհուրդները և եղե՛ք պաշտպանված:

Իսկ եթե հայտնվել եք արտակարգ իրավիճակում, անհապաղ զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911
հեռախոսահամարին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր