211652_close_icon
views-count1114 դիտում article-date 21:18 19-02-2025

Շարունակում ենք ընդլայնել կանաչ տարածքները՝ նպաստելով քաղաքի մաքուր օդին, հաճելի միջավայրին և կենսունակությանը. Ավինյան

Այսօր ևս մեկ քայլ կատարեցինք՝ նպաստելով քաղաքի մաքուր օդին․ Ավինյան 
Շարունակում ենք ընդլայնել կանաչ տարածքները՝ նպաստելով քաղաքի մաքուր օդին, հաճելի միջավայրին և կենսունակությանը։ Այսօր ևս մեկ քայլ կատարեցինք այդ ուղղությամբ՝ մշտադալար ծառեր տնկելով Ազատության հրապարակի հարակից տարածքում, Սարյանի պուրակում և քաղաքի այլ անկյուններում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Այս ծառերը ոչ միայն կզարդարեն Երևանը տարվա բոլոր եղանակներին, այլև կնպաստեն օդի որակի բարելավմանը՝ ստեղծելով ավելի առողջ ու հարմարավետ միջավայր։

Կանաչապատման աշխատանքները շարունակական են, և առաջիկայում նախատեսում ենք նոր նախաձեռնություններով ընդլայնել Երևանի կանաչ տարածքները՝ վերակենդանացնելով այգիներն ու պուրակները, ինչպես նաև հիմնելով նոր անտառներ»,- նշել է նա։
 

Նմանատիպ նյութեր