211652_close_icon
views-count1564 դիտում article-date 12:58 03-02-2025

ՆԳ նախարարն ու Չեխիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել շարունակել ու ընդլայնել համագործակցությունը՝ նպաստելով երկկողմ հարաբերությունների զարգացմանը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 30-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին:

Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված արդյունավետ
համագործակցությունը ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ շրջանակում՝ ընդգծելով գործընկերության արդյունքում գրանցված դրական արդյունքները:

Սարգսյանն ընդգծել է, որ ԵՄ-ն ՆԳ նախարարության բարեփոխումների հարցում առանցքային գործընկերներից է:
Պետր Պիրունչիկը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Արփինե Սարգսյանին շնորհավորել է
նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դեսպանը բարձր է գնահատել ՆԳ նախարարությունում ընթացող տպավորիչ բարեփոխումները՝ մասնավորապես
ընդգծելով Ոստիկանության ոլորտի բարեփոխումներն ու ՆԳ նախարարության ձևավորման և կայացման գործընթացը։

Քննարկվել են տարբեր ուղղություններով փորձի փոխանակման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և թվայնացման գործընթացին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու համագործակցությունը՝ նպաստելով երկկողմ
հարաբերությունների զարգացմանը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր