211652_close_icon
views-count58234 դիտում article-date 13:22 19-02-2025

Արտակարգ դեպք՝ Երևանում. ջրասուզակներն ու հատուկ փրկարարները Հրազդան գետում մի քանի ժամ որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերել են «Թումո»-ի աշխատակցի մարմինը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է սատացվել, որ մի քաղաքացի Կիևյան կամրջից իրեն ցած է նետել: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարակն աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը, ջրասուզակը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: 
 
Ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը: 
 
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Սարգիս Կիրակոսյանի գլխավորությամբ:

Տարաքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ապեր Բագրատյանն ու կրտսեր պարեկ Գագիկ Սարգսյանը: 
 
Փրկարարները, պարեկներն ու ոստիկանները որոնողական աշխատանքի արդյունքում քաղաքացուն չեն հայտնաբերել և պարզվել է, որ հնարավոր է՝ նա ընկել է Հրազդան գետը, ինչի համար արդեն 1 ժամից ավելի է ջրասուզակն ու փրկարարները գետի ամբողջ տարածքում որոնողական աշխատանքներ են կատարում: 
 
Դեպքի վայրում է գտնվում նաև 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 
 
Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են: 
 
Դեռևս հայտնի չէ՝ որոնվող քաղաքացին տղամարդ է թե կին:

ԼՐԱՑՈՒՄ
15:50

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ջրասուզակները գետում հայտնաբերել են ջրահեղձ եղած տղամարդու մարմինը և այն դուրս են բերել: 
 
Արդեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով Մաշտոցի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոտղեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ 41-ամյա Ռուբեն Ք.-ն է, ով աշխատում էր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: 


Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր