Եթե իշխանության ներկայացուցիչները համարձակություն ունեն, թող դուրս գան բանավեճի. Նաիրի Սարգսյանը, «Դեմ եմ հայտարարագրմանը» նախաձեռնության շրջանակներում, շարունակում է մարզային հանդիպումները
Եթե իշխանության ներկայացուցիչներն ունեն այդքան համարձակություն, թող դուրս գան բանավեճի, կամ իրենց սովոր վիճակում՝ էկրաններից այն կողմ, պարզաբանում ներկայացնեն: Այս մասին հարցազրույցում, անդրադառնալով եկամուտների հայտարարագրմանը, ասաց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«ՊԵԿ, Ֆինանսաների նախարարություն, Նիկոլ Փաշինյան և մնացած բոլորդ, որ գնում ու ջանասիրաբար գովերգում եք այս համակարգը, խոսեք Հարկային օրենսգրքի 351 հոդվածի, վարչական դատավարության օրենսգրքի մասին, խոսեք նաև այն մասին, որ խորհրդատվական ընկերությունները պետք է ծառայություն մատուցեն ֆիզիկական անձանց: Ֆիզիկական անձանց 90 տոկոս և ավելին ինքնուրույն չի կարող դա լրացնել: Չնայած մենք խորհրդատվական կենտրոններ ենք ստեղծել, որն ամբողջական իրազեկում կիրականացնի, որպեսզի կասեցվի այս համակարգը, այնուհետև կանցնի նաև լրացման գծով խորհրդատվության: Բանկային գաղտնիքը, բացի հարկային մարմնից, նաև հասանելի է դառնալու տարբեր մասնավոր ընկերությունների աշխատակազմերին, որն անկարելի է»,- ասաց նա:
Նշենք, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ Նաիրի Սարգսյանի հերթական հանդիպումը տեղի կունենա Գյումրիում՝ փետրվարի 19-ին, ժամը 18:30-ին՝ Շիրազի 25 հասցեում գտնվող Արաքս հյուրանոցում: