Մեղրիի թեման հիմա տաքացել է, որովհետեւ հիմա կա միջանցքի հարց եւ իշխանությունը ուզում է անել այդ զիջումը. Քոչարյան
Մեղրիի թեման հիմա տաքացել է, որովհետեւ հիմա կա միջանցքի հարց կամ ճանապարհի հարց եւ այսօր ՀՀ իշխանությունը ցանկություն ունի անել այդ զիջումը եւ հետո հայտարարել՝ ես ի՞նչ կապ ունեմ. եթե այն ժամանակ սա քննարկված չլիներ, այս թեման ընդհանրապես գոյություն չէր ունենա: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Արխիվից հանել են 25 տարվա վաղեմության քննարկումները: Թող գաղտնազերծեին Քիվեսթի փաստաթուղթը, որը երբեք գաղտնի գրիֆ չի էլ ունեցել:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվա երկու առաջարկները հրապարակված են, «Ընդհանուր պետության» առաջարկը հրապարակված է, Մադրիդյան սկզբունքները հրապարակված են, Կազանյան փաստաթուղթը, որքան գիտեմ՝ հրապարակված է: Երկու փաստաթուղթ չի հրապարակված՝ 2019-ի առաջարկը, որը այս իշխանությունը թաքցրել է ժողովրդից, որը եղել է ընդունելի, եւ հրապարակված չէ Քիվեսթի առաջարկը: Թող հրապարակեն: Ասում են՝ թող ինքը հրապարակի: Ես փաստաթղթերը չամադանով տուն չեմ տարել, համարել եմ, որ պետություն կա:
Հիմա ասում են՝ փաստաթղթերից մեկը կոնդիցիոներից ենք հանում, մեկը խալադելնիկից: Հիտե/ք ինչու, որովհետեւ 7 տարում ԱԳ 3 նախարար են փոխել, դրա համար մեկը կարող է խալադելնիկում հայտնվել, մեկը մեկ ուրիշ տեղ: Իմ ժամանակ մեկ ԱԳ նախարար է եղել 10 տարի, ինձնից հետեւ եւս 10 տարի Էդվարդ Նալբանդյանն է եղել: Հիմա եթե 6 նախարար փոխվեր, կարող է մի ծերն էլ էս կամեռաներից մեկում հայտնվեր, մեկի տրուսիկում, կոպիտ ասած»,- հայտարարեց Քոչարյանը: