211652_close_icon

ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահի տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ

views-count937 դիտում article-date 22:59 16-02-2025
ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը փետրվարի 16-ին հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին:

Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր