Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին և «բայկալ» տեսակի ատրճանակ. բժիշկները արձանագրել են մահը
Այսօր՝ փետրվարի 16-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի շենքերից մեկի բնակարանում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը և բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցը։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տղամարդու մարմին, ձեռքի մոտ էլ՝ «բայկալ» տեսակի ատրճանակ։
Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի և ավագ քննիչ Ա, Ասատրյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար, պարզվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։