Երկրում տեղի է ունենում սոցիալ-տնտեսական տեռոր. Մեր ճնշումը պետք է բերի համապետական իշխանափոխության. Սամվել Հակոբյան
Եթե քաղաքացիները հարմարվեն 150 դրամ ուղեվարձի հետ, մենք օգտվելու ենք մեր ստորագրահավաքի արդյունքում ստեղծված քաղաքացիական նախաձեռնության գործիքակազմից, եթե քաղաքային իշխանությունները մերժեն ոչ թե ընդդիմադիր միավորին, այլ 17 հազար լեգիտիմ ստորագրությունները, այդ դեպքում մենք կգնանք տեղական հանրաքվեի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:
«Մեր պայքարը սոսկ տրանսպորտի մասին չէ, երկրում տեղի է ունենում սոցիալտնտեսական տեռոր. Մի կողմից ամեն ինչ թանկացվում է, մյուս կողմից քաղաքային իշխանությունը եւ պետական իշխանությունը սեփական բյուջեն գրելիս օգտագործում են ուռճացված թվեր, որոնց արդյունքում հարստանում է ոչ թե Հայաստանն ու Երեւանը, այլ Նիկոլ Փաշինյանի խմբակը:
Մենք պետք է ամեն կերպ պայքարենք, որ այս գործընթացը դադարեցվի, ցույց տանք իրենց տեղը, եւ առհասարակ, լավ կլինի, որ այս սոցիալտնտեսկան տեռորի դիմաց ստեղծված ճնշումը բերի համապետական իշխանափոխության»,-ասաց նա: