211652_close_icon

120 հազար արցախցիների իրավունքների պաշտպանության հարցով ՀՀ-ն ոչինչ չի անում․ Արթուր Սաքունցը քննադատում է Ալեն Սիմոնյանի մոտեցումը. aravot.am

views-count1645 դիտում article-date 16:10 14-02-2025
44-օրյա պատերազմից եւ 2023 թվականին արցախցիների բռնի էթնիկ զտումից հետո, հայաստանյան օրակարգում չկա այդ ամենի վերաբերյալ այն հայեցակարգային մոտեցումը, որ տեղի է ունեցել ԼՂՀ ժողովրդ իրավունքների ոտնահարում․ այս մասին այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ «Հայաստանի ժողովրդավարությունը ներքին և արտաքին նոր մարտահրավերների առջև» թեմայով հարցազրույցի ժամանակ։

Արցախցիների բռնի տեղահանումը, էթնիկ զտումը, որը պատերազմական հանցագործություններով է ուղեկցվել, ըստ իրավապաշտպանի, փոխարենը հենց իրավունքի տեսանկյունից ձեւակերպվի եւ մոտեցումները հենց դրա հիման վրա ձեւավորվեն՝ ուղղվելով հասցեատիրոջը, որն առաջին հերթին Ադրբեջանի ռեժիմն է եւ նրա ակնհայտ դաշնակիցը՝ ՌԴ-ն, որի խաղաղապահ զորախմբին փաստացի հանձնվեց Արցախի ժողովրդի անվտանգությունը, դառնում է ներքաղաքական բանավեճի մաս՝ մեղավորների փնտրտուքով։ Հիշեցնենք, օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փայլեց արցախցիների նկատմամբ ատելության խոսքի հերթական դրսեւորմամբ՝ մեղադրելով արցախցիներին, որ չեն կռվել իրենց հողի համար եւ չեն մնացել Արցախում։

«Քաղաքական կոմպոնենտը՝ ինչի հետեւանքով դա եղավ, մի կողմ, դրա մեջ ես չեմ էլ ուզում խորանալ, բայց նույնիսկ քաղաքական տեսակետից, եթե կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որը զբաղվում էր կոնֆլիկտի կարգավորմամբ, հիմնական ասելիքը պետք է լինի ոչ թե մեղադրել մարդկանց՝ անկախ նրանից, եթե Հյուսիսային պողոտայում բնակարաններ են գնել, շենքեր են կառուցել․․․ խնդիրն այն է, որ առնվազն 120 հազար բնակչությունը, որոնց մեջ չնչին տոկոս են կազմել նման սեփականություն ունեցողները, մնացյալի իրավունքի պաշտպանության մասով մենք չենք տեսնում խոսույթ՝ կապ չունի ընդդիմություն, թե դիմություն։

Եթե խոսում են Ադրբեջանի ռեժիմի պատասխանատվության մասով եւ չեն խոսում ՌԴ-ի պատասխանատվության մասին, որը ուղղակի փաստաթղթով է ամրագրված եւ երկուստեք ուշադրություն չի դարձվում Կրեմլի տարբեր խոսնակների կողմից արված հայտարարություններին․․․ Ըստ էության, ՌԴ-ի աջակցությամբ Ադրբեջանը վերադարձրեցի իրեն այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը։ Եվ հարցեր չեն բարձրացվում, որ միջազգային քրեական դատարանում պետք է բարձրացնենք հարցեր՝ Ադրբեջանի դեմ, այդ պարագլուխների դեմ՝ ՊՆ, անվտանգություն եւ այն բոլոր մարդկանց, ովքեր ասում էին՝ ո՞վ էր ասում, որ խնդիրը ուժային մեթոդներով չի լուծվում, տեսա՞ք, որ լուծեցի։ Ընդ որում, ուժային մեթոդով ոչ միայն լուծեց, այլ հանգեցրեց այդպիսի տեղահանմանը, որը ոտնահարում է Մինսկի խմբի համանախագահության կողմից կոնֆլիկտի կարգավորման բոլոր ճանապարհները՝ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ուժի կիրառումից հրաժարվելու եւ ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա։ Փոխանակ սրա մասին խոսեն, սկսում են ներսում ինչ-որ մեղավորներ փնտրել, երբ ակնհայտ է, որ ուժերն անհավասար են եղել»,- ասաց Արթուր Սաքունցը՝ հակադարձելով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարություններին։

Ըստ բանախոսի, եթե հիվանդությունը ճիշտ չես ախտորոշում, խուսափում ես ամբողջական եւ անկեղծ ախտորոշումից, սկսում ես այլ մանիպուլյացիաներով զբաղվել, սկսում ես փնտրտուքն արդեն քո ներսում, այո, դա հանգեցնում է պառակտման։ Նրա դիտարկմամբ՝ ներհայաստանյան օրակարգում խոսվում է ամեն ինչից, բայցի հիմնական խնդիրներից ու որ ավելի կարեւոր է՝ անելիքներից։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր