ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի գնդի պարեկները հայտնաբերեցին «Երազ» թաղամասի մոտ երթևեկության կանոնները չարամտորեն խախտող «Porsche Macan»-ն ու «Toyota»-ն. վերջինները տեղափոխվեցին «պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին օրերին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևանք աղաքի գնդի պարեկները ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ, որոնք հիմնականում ամենագնացներ են ու վարորդները չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակներ ստեղծելով մյուս վարորդների համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ ՊԾ Երևան քաղաքի գնդում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ «Porsche Macan» մակնիշի և «Toyota» մակնիշի ավտոմեքենաների վարորդները անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, «Porsche»-ը երթևեկում է հանդիպակաց, իսկ «Toyota»-ն՝ կարմիր լույսի առկայությամբ:
Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ պետ, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի կարգադրությամբ Երևանի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և 3-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ կարճ ժամանակում հայտնաբերում են օրինախախտներին և ավտոմեքենաները տեղափոխում են «պլաշչադկա»:
Պարեկային ծառայությունը նաև ձեռք է բերել տեսախցիկի արձանագրությունը, թե ինչպես են խախտում երթևեկության կանոնները:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես են «Porsche Macann»-ն ու «Toyota»-ն խախտում երթևեկության կանոնները:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։