211652_close_icon

Աշխարհում չկան առաջնորդներ, որոնք պարտությամբ հպարտանում են, նրանք ինքնասպան են լինում, կամ հեռանում են. Բագրատ Սրբազան

views-count1384 դիտում article-date 19:36 08-02-2025
Մենք, վերջերս, ականատես ենք լինում առաջնորդության չգոյությանը եւ ապշում ենք, որ այդ իրականության մեջ ենք ապրում: Այս մասին այսօր հրապարակած տեսանյութում ասել է Բագրատ Արպեքիսպոկոս Գալստանյանը:

«Բավարար չէր ցեղասպանության ժխտումը այս չարիքի կողմից, ուրացումը, նաեւ շարունակությունը իր եւ իր արբանյակների միջոցով նահատակության գաղաթարի պղծմամբ: Նահատակությունը ներկայացնել որպես մեռնել: Նահատակությունը մեռելություն չէ, նահատակությունը պարտություն չէ, նահատակությունը առաջնորդություն է, զորություն է: Այն ազգերը,որոնք պատրաստ են նահատակության, նրանք են վայելում լավ ապրելը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ իշխանության վերջին զավեշտն այն է, որ 44-օրյա պատերազմում պարտությունը մեր ինքնիշխանության, անկախության ձեռք բերելու ճանապարհն է:

«Չկա նման բան աշխարհում, պարտություն կրած մարդը ինչպես կարող է իր պարտությա, կամ իր միջոցով եկած պարտության մասին նման բան անել: Աշխարհում չկան առաջնորդներ, որոնք պարտությամբ հպարտանում են, նրանք կամ ինքնասպան են լինում, կամ հեռանում են, որպեսզի պետությունը շարունակական կորուստների չմատնվի, ինչպես մեր պարագայում է, որպեսզի ժողովուրդը կարողանա վերականգնվել»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր