211652_close_icon

Կես ժամ ենք տալիս այդ մարդկանց, կամ իրենք իջնում են ներքև, կամ լրագրողների հետ բարձրանում ենք վերև. Բագրատ Սրբազան

views-count1324 դիտում article-date 13:45 31-05-2024
Կես ժամ ենք տալիս այդ մարդկանց, կամ իրենք իջնում են ներքև, կամ լրագրողների հետ բարձրանում ենք վերև։
Այս մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը ԱԳՆ շենքի դիմաց:

«Ուզում եք 2 հազար բերետավոր բերեք, կապ չունի, բարձրանում ենք վերև ու ոստիկանների կողմից որևէ սխալ քայլ՝ մնալու է ձեր վզին»,- ասել է նա։

ԱԳՆ շենքի դիմաց իրավիճակը լարվեց:

«Ոստիկաննե՛ր, ձեզ կարգի հրավիրեք, մեր բարձրախոսով տղային հարվածողը պատասխան է տալու։

Մեկիդ բերանից մի բառ դուրս եկավ, ոնց քիչ առաջ արեցիք, պատասխան եք տալու ողջ էությամբ ու գլխով»,- ասել է Սրբազանը։

«Տաս հոգի լրագրողներով հանդերձ բարձրանանք վերև»,- ասաց Սրբազանը։

Այս պահին գնացել են ճշտելու՝ հնարավոր է այս ֆորմատով հանդիպում նախարար Միրզոյանի հետ։

Ոստիկանության ծառայողներից մեկն ասել է.

«Կոչ է արվում ներս մտնել, ամեն ինչ տանում են լարման։ Այս պահին խաղաղ է ակցիան, բայց իրավաչափ չէ»:

Նմանատիպ նյութեր