820 դիտում
18:45 03-02-2025
Իրանում ՀՀ դեպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքային և էներգետիկ բնագավառներին առնչվող հարցեր
Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ: Այս մասին ասված է Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը կարևորել են Միջկառավարական համատեղ հանձնաժողովի՝ նախորդ տարի Թեհրանում կայացած 18-րդ նիստը:
«Անդրադարձ է կատարվել հանձնաժողովի շրջանակում երկկողմ փոխգործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դեսպանության փոխանցմամբ՝ Գրիգոր Հակոբյանը և փոխնախագահ Փուրմոհամմադին քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք, մասնավորապես՝ ճանապարհատրանսպորտային, ենթակառուցվածքային և էներգետիկ բնագավառներին առնչվող հարցեր:
Հանդիպմանը նախորդել է դեսպանի առանձնազրույցը Միջկառավարական համատեղ հանձնաժողովի քարտուղար Փեյման Միրաբի հետ:

Նմանատիպ նյութեր
1006 դիտում
20:22 07-03-2024
ՀՀ փոխվարչապետ Խաչատրյանը և Իրանի դեպանը քննարկել են փոխգործակցության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ
3544 դիտում
12:48 01-05-2019
ՀՀ դեսպանը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
807 դիտում
12:04 22-10-2020
Իրանում Հայաստանի և Կատարի դեսպանները քննարկել են Արցախի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
1252 դիտում
22:02 03-02-2025
Արդիականացվել են գործող ծառայողներին ներկայացվող բժշկական պահանջները (մաս 2)
751 դիտում
21:12 03-02-2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
706 դիտում
21:05 03-02-2025
Ֆինանսների նախարարության՝ պետբյուջեի կատարման հսկողության գործառույթն այսուհետ կվերապահվի ՊՎԾ-ին