211652_close_icon
views-count937 դիտում article-date 15:22 01-02-2025

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մեկնել են Վաշինգտոն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, տեսանյութ է հրապարակել , որում տեղեկացրել է, որ ինքնաթիռում է ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և մեկնում են ԱՄՆ՝ Վաշինգտոն:

Աննա Հակոբյանը հայտնել է՝ երկար ժամանակով հասանելիություն չի ունենա ինտերնետային կապին և հնարավորություն չի ունենա շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր հիշել են՝ այսօր իր տարեդարձն է:

«Երախտապարտ եմ բոլորին շնորհավորանքների և մաղթանքների համար: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ: Լավ մնացեք, մինչև վերադառնանք»,- ասում է տեսանյութում Աննա Հակոբյանը: 

Նմանատիպ նյութեր