211652_close_icon
views-count1054 դիտում article-date 21:10 31-01-2025

«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
 
«Տավուշի մարզ էի գնացել: Սահմանամերձ տարբեր բնակավայրերում և խնդրահարույց հատվածներում որոշակի դաշտային ուսումնասիրություններ եմ իրականացրել:
 
Յուրաքանչյուր գյուղում, ընդհանուր առմամբ, որոշակի պատկերացում ունեն «սահմանազատման» այն պրոցեսի մասին, որը կոնկրետ իրենց կամ հարևան գյուղերին է վերաբերվում, սակայն իմ գնահատմամբ, մարզային կտրվածքով, հավաքական սպառնալիքի մասին ամբողջական պատկերացում ոչ բոլորի մոտ կա:
 
Իհարկե, ոչ միայն այսօր, այլ նախորդ այցերիս ժամանակ հանդիպել եմ մեծ թվով անձանց, ովքեր յուրաքանչյուր մասնագետից լավ տիրապետում են իրավիճակին` և´ վտանգների, և´ վնասների, և´ ծանր հետևանքների իմաստով:
 
Մեր գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանը ունի առաջնահերթություններ և ողջ գործընթացը փորձում է սեփական հայեցողության ու սկզբունքների շուրջ կառուցել, իսկ դիրքային անհավասարության պայմաններում էլ` դեմարկացիային վերաբերող բանակցային էլեմենտներն, իր օգտին է օգտագործել ու շարունակում է նույն ոգով:

Եթե պրոցեսն այս հունով ընթանա, ապա Տավուշի «սահմանազատման» ավարտին ոչ միայն անգամներով խոցելի Տավուշ ենք ունենալու, այլ ծանրացող մարտահրավերներով և խախուտ հեռանկարով Հայաստան»:

Նմանատիպ նյութեր