211652_close_icon
views-count940 դիտում article-date 12:33 31-01-2025

Կարմիրբերետավորները նիստերի դահլիճից բերման են ենթարկում ավագանու ընդդիմադիր անդամին

Ավագանու արտահերթ նիստը լարված է անցնում, կարմիրբերետավորները բերման են ենթարկում ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանին։

Նշենք, որ նախքան այդ վիճաբանություն և քաշքշուկ էր սկսվել Տիգրան Ավինյանի և ավագանու ընդդիմադիր անդամների միջև. Տիգրան Ավինյանը ոստիկաններին հրահանգել էր Սամվել Հակոբյանին հեռացնել նիստերի դահլիճից։ 

«Խուլիգանությունը այս դահլիճում չի ընդունվելու: Ձեր քուչի մակարդակի բազարները այս դահլիճից դուրս կտանեք:

Ով ունի սառույցի կարիք, դուրս եկեք, մի հատ սառույց դրեք գլխներիդ, հանգստացեք: Եթե կուզենաք, կվերադառնաք դահլիճ, չեք ուզենա, դուք դուրսը մնացեք: Տոները իջեցրեք:

Ոստիկանությանը խնդրում եմ մտնել եւ հանել դուրս: Դուրս եկեք, դուրսը շարունակեք: Պարոն Հակոբյանին դուրս եմ հրավիրում նիստերի դահլիճից, նա չի կարող այսօր մասնակցել նիստին այլեւս»,–ասել էր Ավինյանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր