Հակասանիտարական վիճակ՝ Վարդաշենում. կեղտաջրերը անխնա հոսում են մի քանի փողոցներով, իսկ պատկան մարմինները, իրար հերթ չտալով, մեկմեկու վրա են գցում այն վերացնելու գործը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է՝ SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 8-րդ փողոցի բնակիչներից, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն են հայտնում, որ երկար ու ձիգ շաբաթներ է՝ դեռ սովետական տարիներից հայտնի Վարդաշենի ուսումնարանի հանրակացարանային հատվածից կեղտաջրերը անխնա հոսում ու ողողում են մի ամբոջ տարածք:
Երեկ՝ հունիսի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին.
«Լրիվ հակասանիտարական վիճակ է. անտանելի հոտը նույնիսկ զգացվում է մի քանի 100 մետրից: Ամիսներ շարունակ կոյուղատարերից թափվող կեղտաջուրը հոսում ու հասնում է մինչև Վարդաշեն գլխավոր փողոց, իսկ պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկում՝ այս վիճակը վերացնելու համար:
Ուր ասես՝ դիմել ենք, է՛լ Երևանի քաղաքապետարանի թեժ գիծ, է՛լ Էրեբունու թաղապետարան, է՛լ «Վեոլիա ջուր», միայն մի 3 անգամ Էրեբունու թաղապետարանն է՝ թաղապետի գլխավորությամբ, ինչ հնարավոր է՝ փորձել է անել, իսկ քաղաքապետարանը ասում է՝ դա «Վեոլիա ջրի» գործն է, «Վեոլիա ջուր»-ն էլ ասում է քաղաքապետարանինն է:
Լրիվ իրար վրա գցելու դասական գործ:
Երեխաները անգամ սրտխառնոց են ապրում էս հոտից, ասում են՝ կորոնավիրուսի նոր վարակ է ի հայտ եկել: Բա սա վարակ չի, ի՞նչ ա:
Առողջապահության նախարարությունը կոչ է անում, որ պահպանենք հիգիենայի տարրական կանոնները՝ վիրուսից պաշտպանվելու համար, բայց այս դեպքում չգիտեմ՝ որ կառույցը, գլուխ է պահում, ինչի արդյունքում էլ էս ահավոր վիճակն է»:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։