211652_close_icon

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնայի հետ

views-count1096 դիտում article-date 22:10 27-01-2025
Հունվարի 27-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնայի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի և Հայաստանի միջև հաստատված արդյունավետ գործընկերությունը, ինչպես նաև՝ Շառլ Պերսոնայի անձնական հանձնառությունն այդ գործընկերության հետագա ընդլայնման և խորացման հարցում։
 
Երկուստեք ընդգծվել է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման ուղղությամբ իրականացվող ծրագրերի կարևորությունը և դրանց շարունակականության անհրաժեշտությունը։

Անդրադարձ է եղել արդեն իսկ իրականացված աշխատանքներին և հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին։

Նմանատիպ նյութեր