211652_close_icon
views-count619 դիտում article-date 10:10 26-01-2025

Ուկրաինական ԱԹՍ-ները գնդակոծել են Ռյազանի նավթավերամշակման գործարանը

Ռյազանի նավթավերամշակման գործարանը հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, հաղորդում են ռուսալեզու Telegram մի քանի ալիքներ կիրակի լույս հունվարի 26-ի գիշերը: Հրապարակման պահին այս տեղեկատվության պաշտոնական հաստատում չկար։ Գրում է DW-ն։

Լրագրող Ալեքսանդր Նևզորովը Telegram-ի իր ալիքում հրապարակել է լուսանկարներ և տեսանյութեր, որոնք պատկերում են նավթավերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի պահը։ Ինչպես հաղորդում է Baza Telegram ալիքը, տեղի բնակիչները լսել են առնվազն 6 պայթյուն և գործող հակաօդային պաշտպանության համակարգերի ձայներ։ «VChK-OGPU» Telegram ալիքը գրել է, որ «Ռյազանի նավթավերամշակման գործարանը շրջափակված է, և գործարան են ժամանում մեծ թվով հրշեջ մեքենաներ»։

Միևնույն ժամանակ, Ռյազանի շրջանի նահանգապետ Պավել Մալկովը Telegram-ում հայտնել է, որ «անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Ռյազանի շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի համակարգերի միջոցով»։ Նա չի հստակեցրել նրանց նպատակները։ «Զոհերի մասին նախնական տեղեկություններ չկան, նյութական վնասները գնահատվում են»,- ասված է Մալկովի գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր